Tert.am-ը գրում է.
“ՄԻԿԱ”-“ՇԻՐԱԿ” 47 խաղ, +23=15-9, 73:34
28 սեպտեմբերի, ժ.15:00, Երևան, “Միկա” մարզադաշտ
Ընդամենը 4 օր առաջ Գյումրիի “Շիրակը” երկրի չեմպիոնի տիտղոսին ավելացրեց սուպերգավաթակրի կոչումը` 2:0 հաշվով հաղթելով “Փյունիկին”, որին մի քանի օր առաջ Գյումրիում պարտվել էր նույնպիսի արդյունքով: Իսկ ահա առաջնությունում շիրակցիների գործերն այնքան էլ հաջող չեն ընթանում: Չեմպիոնին առայժմ չի հաջողվում տեղ զբաղեցնել առաջատարների շարքում: Դրա համար “Շիրակին” այս խաղում անպայման հաղթանակ է անհրաժեշտ: Սակայն “Միկային” հաղթելը դյուրին խնդիր չէ:
Ընթացիկ մրցաշրջանում էլ “Միկան” հաջող է հանդես գալիս ու 10 միավորով առաջատարների խմբում է: “Միկայի” ֆուտբոլիստներն առայժմ անպարտելի են, ինչը թիմի պատմության մեջ լավագույն ցուցանիշն է:
Անցած մրցաշրջանում “Միկան” ու “Շիրակը” պայքարում էին երկրի չեմպիոնի տիտղոսի համար: Այդ պայքարում հաջողությունն ուղեկցեց գյումրեցիներին: Իսկ ահա մրցակիցների միջև կայացած հանդիպումներում հավասարակշռությունը չխախտվեց: Ընդ որում սեփական դաշտի գործոնը մրցակիցների մրցավեճում մեծ դեր խաղաց: Գյումրիում “Շիրակը” 2 հաղթանակ տարավ (2:0, 3:0), մեկ խաղ ավարտեց ոչ-ոքի` 1:1: Երևանում էլ հաջողությունն ուղեկցեց “Միկայի” ֆուտբոլիստներին, որոնք հաղթեցին 2 խաղում (2:1, 3:1), մեկն ավարտեցին գոլազուրկ ոչ-ոքի:
“Միկայի” ֆուտբոլիստները զգալի առավելության են հասել շիրակցիների նկատմամբ: Ընդ որում 2008թ. 3-րդ շրջանից մինչև 2010թ. առաջնության ավարտը թիմերի միջև կայացած բոլոր 10 հանդիպումներն էլ ավարտվել են “Միկայի” հաղթանակով: Միայն 2011թ. առաջնության մեկնարկային խաղում “Շիրակին” վերջապես հաջողվեց ընդհատել անհաջողությունների շարքը` երևանյան հանդիպումն ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի: Ընդ որում այդ խաղում ևս “Միկան” կարող էր հաղթել, սակայն Նարեկ Բեգլարյանը չիրացրեց 11մ հարվածը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ