Այսօր կայացավ «Մանկական Եվրատեսիլ 2013» երգի միջազգային մրցույթի Հայաստանյան նախընտրական փուլը:

Ստացված 82 հայտերից Հանրային հեռուստաընկերության գեղարվեստական խորհուրդն ընտրել էր 12-ը` ելնելով առաջադրված պահանջների համապատասխանության սկզբունքից: Եզրափակիչ փուլին մասնակցում էին Մերի Վարդանյանը, Happy Day խումբը, Դավիթ Վարդանյանը և Էռնա Միրզոյանը, Պետրոս Ղազարյանը, Կարեն Ուղուրյանը, Կարեն Օհանյանը, Կարապետ Կարապետյանը, Գայանե Ղազարյանը, Միլենա Ղազարյանը, Ռոզա Կոստանդյանը, Մոնիկա Ավանեսյանը և Միքայել Սիմոնյանը:

Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում տեղի ունեցավ հեռուստադիտողների քվերակությունը և պրոֆեսիոնալ ժյուրիի վճռումը, ինչի արդյունքում ընտրվեց այն մասնակիցը, ով պետք է ներկայացնի Հայաստանը «Մանկական եվրատեսիլ – 2013» միջազգային մրցույթին, որը կկայանա Կիևի «Ուկրաինա» արվեստի պալատում: Հիշեցնենք, որ մրցույթը տեղի է ունենալու նոյեմբերի 30-ին: այս տարի մրցանակային համարվելու են 1-ին, 2-րդ և 3-րդ հորիզոնականները:

Շարունակությունը՝ այստեղ