Emedia.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Իրանի նախագահ Հասան Ռուհանին հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս»-ը, հղում անելով հենց Օբամային:

Օբաման նշել է, որ խոսակցությունը 1979թ-ից ի վեր առաջին շփումն է երկու պետությունների նախագահների միջև: Նրա խոսքերով, զրույցի ընթացքում նախագահները քննարկել են փոխադարձ գործողությունները, որոնք ուղղված կլինեն Իրանի միջուկային ծրագրի հարցի կարգավորմանը:


Ռուհանիի վարչակազմը հաստատել է խոսակցության փաստը և համոզմունք են հայտնել, որ այդ փաստը հիմքեր կստեղծի Վաշինգթոնի ու Թեհրանի միջև ընթացիկ բարդ հարցերը լուծելու և տարածաշրջանային հարցերում համագործակցելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել