Tert.am-ը գրում է.

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը լույս սեպտեմբերի 28-ի գիշերն ընդունել է սիրիական քիմիական զենքը ոչնչացնել պարտադրող բանաձևը, հայտնում է lenta.ru-ն` Associated Press-ին հղումով:

Փաստաթղթին միաձայն աջակցել են ԱԽ-ի բոլոր 15 անդամները:

Բանաձևը նախատեսում է Սիրիայի իշխանությունների հանդեպ խիստ հետևանքներ, եթե նրանք չկատարեն բանաձևի պահանջները, սակայն այն չի նախատեսում արտաքին ռազմական միջամտություն:Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե ՄԱԿ-ի ԱԽ-ն առանձին բանաձև ընդունի:

Միևնույն ժամանակ, փաստաթղթում կոչ է արվում Բաշար ալ-Ասադի կառավարությանը և ընդդիմադիր խմբավորումներին երկխոսություն սկսել հակամարտության քաղաքական կարգավորման նպատակով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել