Մարդ, որպեսզի արդյունավետ աշխատի, պետք է հանգստանա: Մեկ կիրակին բացարձակապես բավարար չէ նորմալ հանգստանալու և մյուս շաբաթ արդյունավետ աշխատելու համար: Սա մեկ:

Երկրորդ. ենթադրենք մի երկուշաբթի օր բախտի, կառավարության որոշման թե մեկ այլ պատճառով հայտարարվում է ոչ աշխատանքային օր: <Ոչ աշխատանքային> չի նշանակում <հետո փոխհատուցվող>, որ սովորություն են դարձրել շաբաթ օրը աշխատանքային հայտարարեն: Կառավարության որոշում կա ՀՀ-ում շաբաթ-կիրակի օրերը ոչ աշխատանքային համարելու մասին: Իսկ եթե մի օր էլ հայտատարվում է ոչ աշխատանքային պետական կամ եկեղեցական տոնի կամ ուրիշ պատճառով՝ է դա հո չնշանակեց, որ այդ օրը պետք է փոխհատուցվի աշխատավոր դասակարգի կողմից: Այդ ոչ աշխատանքային օրն էլ հո ձեր գրպանից չեք հանում տալիս աշխատողներին, կառավարության անդամներ: Թե՞...

Չնայած այստեղ են ասել. ումից ինչ ենք ուզում՝ կառավարությունից՝ բանական որոշում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել