«Երեկ՝ երեկոյան, «Ժողովուրդ»–ը տեղեկացավ որ ինքնասպան Է եղել Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովում (ԱՊՀ ՄԽՎ) ՀՀ Ազգային ժողովի նախկին ներկայացուցիչ, ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ֆելիքս Ղուշչյանի կինը։ Մեր տեղեկություններով նրա կինը՝ Նարինե Առաքելյանը, իրեն պատկանող բնակարանից (Կոմիտասի 38/1, 9-րդ հարկ) իրեն ցած Է նետել։ Թե ինչն Է եղել ինքնասպանության պատճառը, «Ժողովուրդ»–ին չհաջողվեց պարզել։ Հիշեցնենք, որ Ֆելիքս Ղուշչյանը մահացել Էր 2009 թվականին՝ 58 տարեկան հասակում»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել