«Հայկական ժամանակ»-ը գրումէ.
«Մի քանի օր առաջ մեր թերթի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ ԴմիտրիԱտբաշյանը հայտնել Էր, որ 15 օրից Ստեփանակերտի օդանավակայանի օդանավերը տեխնիկապես պատրաստ կլինեն թռիչքներ իրականացնելու համար։ Ատբաշյանը նշել Էր, որ օդանավակայանը վաղուց պատրաստ Է օդանավ ընդունելուն և ճանապարհելուն։ Երեկ «Ռեգնում»–ը գրեց, որ ղարաբաղյան Բատուց» ավիաընկերությունը այս պահի դրությամբ իր ենթակայության տակ ունի երկու օդանավ, որից մեկը Ստեփանակերտի տարածքում փորձնական թռիչքներ Է իրականացնում։
Համաձայն հրապարակման, Ստեփանակերտում տեխնիկական թռիչքները իրականացվում են թռիչքների և վայրէջքների օդանավակայանի բարդ լեռնային տեղանքի մշակման համար՝ հաշվի առնելով, որ այն գտնվում է Ադրբեջանի զորքերի հետ շփման գծին մոտ։ Մասնավորապես, եթե սովետական տարիներին օդանավերը վայրէջք էին կատարում արևելյան կողմից, ապա հիմա նրանք իջնում են արևմուտքից ադրբեջանական զինուժի կողմից հարցակման ենթարկվելուց խուսափելու համար։ Երեկ Քաղավիացիայի պետից հետաքրքրվեցինք, թե թռիչքները ինչպես են ընթացել, որևէ խոչընդոտ եղել է, թե ոչ։ Նա պատասխանեց. «no comment»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: