Այսօր ապրիլի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:50-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ Երևանյան լճի հարևանությամբ՝ «CPS» բենզալցակայանի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ 35-ամյա Գրիգոր Ս.-ի վարած «Hyundai» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 29-ամյա Վահե Ս.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Վարորդներին առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ գտնվող «CPS» բենզալցակայանի աշխատակիցները և ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել