Երբ մեր որոշ ԹՈՒՅՆ վերլուծաբաններ, ՇԱԱԱՏ բարձր IQ-ով ասում են, որ Սահակաշվիլին կորցրեց Աբխազիան ու Օսիան, մնում է մտածել, որ իրենց ՇԱԱԱՏ բարձր IQ-ն չի խանգարում ունենալ ՇԱԱԱՏ խորը ԱՄՆԵԶԻԱ. տղե՜ք, հասկանալի է, որ չեք հիշում, բայց Աբխազիան է՛լ, Օսիան է՛լ, դեռ մի բան էլ Աջարիան գումարա՛ծ Վրաստանի վերահսկողության տակից դուրս էին եկել արդեն Գամսախուրդիայի օրոք, ու Շեվարդնաձեի օրոք էլ նույն՝ Վրաստանից անկախ կարգավիճակում էին: Սահակաշվիլին հետ բերեց Աջարիան: Իսկ ռուս-վրացական պատերազմի արդյունքում Աբխազիան ու Օսիան ընդամենը չճանաչված պետություններից դարձան կիսաճանաչված (Ռուսաստան + Նիկարագուա...): Սահակաշվիլին չեմ կարծում որ Հայաստանում որեւէ մեկի "կումիռը" լինի, բայց այն, որ իր բոլոր սխալներով եւ եքսցենտրիկ արարքներով հանդերձ Վրաստանը, որ Շեվարդնաձեի օրոք մեզանից թույլ, աղքատ, բզկտված, առհամարված ու անգամ մեզանից կոռումպացված եկիր էր, դարձրեց իրոք անկախ, ինքնիշխան, տարեցտարի տնտեսական դինամիկ աճ ու շատ ավելի մեծ արտաքին ներդրումներ արձանագրող, շատ ավելի ազատ, դեմոկրատական (որտեղ ժողովուրդը կարող է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ իշխանություն փոխել. թեեւ հասկանում եմ, դա ձեր տիպի մտածողություն ունեցող մարդկանց համար ոչ թե նրա ուժի, այլ նրա թուլության նշանն է) ու պակաս կոռումպացված պետություն, կարծում եմ անգամ ձեր պես ԲԱԱԱՐՁՐ IQ ունեցող վերլուծաբանները պետք է նկատած լինեին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovsep.khurshudyan/posts/10151680107512199?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել