
Tert.am-ը գրում է․
Ֆեյսբուքյան տարբեր խմբերում, և առհասարակ համացանցում տարածվել են տեղեկություններ, մասնավորապես՝ դեռահաների ծնողների կողմից, որոնք ահազանգում են, որ իրենց երեխաները դպրոցում խաղում են մի խաղ, որը կոչվում է «Կարմիր դուռ, դեղին դուռ» (Red door, Yellow door)։ «Ժեստ» հոգեբանական կենտրոնի տնօրեն Արկադի Մեհրաբյանը Tert.am -ի հետ զրույցում պարզաբանեց խաղի բացասական հետևանքները:
Հոգեբանի խոսքով՝ հիմնականում նմանատիպ խաղերը հիպնոսային են, որից հետո դեռահաս երեխաներն ունենում են ինքնազգացողության վատացում, ինչպես նաև մի շարք հոգեբանական խնդիրներ:
«Այս խաղերն ունեն ուժեղ հոգեբանական ազդեցություն: Եթե մարքեթլոգների նպատակը շահույթ ստանալն է, ապա այստեղ ֆինանսական որևէ շահ չկա, սակայն հոգեբանական շահ՝ իհարկե կա: Խաղը ղեկավարողը կարողանում է մարդուն հասցնել ինքնավնասման կամ նույնիսկ ինքնասպանության»,- նշեց նա:
Մեհրաբյանի խոսքով, ցանկացած կախվածություն առաջացնող, բացասական էմոցիա տվող խաղ դեռահասին կարող է գցել այնպիսի դեպրեսիվ իրավիճակների մեջ, որ անգամ դա կարող են զգալ դեռահասի ընտանիքի անդամները, ընկերները, դասընկերները՝ վարքային փոփոխությունների տեսքով:
Ամբողջական հոդվածը՝ այստեղ։