
Նրա խոսքով՝ վարչական իրավախախտումների մի շարք հոդվածներում, որոնցով տրանսպորտային միջոց վարելը նախատեսում էր քրեական պատասխանատվություն, այստեղ ավելացվում են նաև վարչական իրավախախտման դիսպոզիցիաներ և սանկցիաներ, որ բացի այն, որ զրկված վիճակում վարորդը տրանսպորտային միջոցը վարել է, այդուհանդերձ օրինակ կարմիր լույս է անցել կամ այլ ինչ-որ վարչական իրավախախտում է կատարել, այս դեպքում նախատեսվում է վարչական տուգանք ևս։
«Հաջորդ փոփոխությունը վերաբերվում է այն դեպքերին, երբ պարեկային ծառայությունը համաձայնություն է տալիս ճանապարհին որոշակի շինարարական կամ այլ գործողություններ կատարելուն, եթե գործող օրենսգրքով նախատեսված էր, որ համաձայնեցումը չկա, ապա մենք հիմա տեսնում ենք, որ համաձայնեցումը կամ թույլատվությունը կա, սակայն դրանց պահանջներն են խախտվել և սա ևս դիտարկվում է որպես վարչական իրավ իրավախախտում։ Հաջորդ փոփոխությունը վերաբերվում է այն բոլոր դեպքերին, երբ վարչական պատասխանատվությունը վրա է հասնում արձանագրություն կազմելու պահին և այս դեպքերում պարտադիր է, որպեսզի իրավախախտը ներկա գտնվի արձանագրությունը կազմելու պահին, մենք հանում ենք այդ պահանջը»,- եզրափակեց փոխնախարարը:
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2025/04/14/1281622
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել