168.am-ը գրում է.
Այսօր` սեպտեմբերի 28-ին, ժամը 11:00-ին, Լենինգրադյան 52 շենքին հարող պուրակում (Լենինգրադյան-Շիրակ փողոցների խաչմերուկում) տեղի կունենա 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում վայրագորեն սպանված ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանի կիսանդրի-հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: «Գուրգեն Մարգարյան» բարեգործական հ/կ տարածած հաղորդագրության համաձայն` միջոցառումն իրենց ներկայությամբ կպատվեն պաշտոնատար անձինք, միջազգային կազմակերպությունների ներկայացնուցիչներ, հրապարակախոսներ, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ հետաքրքրված արտասահմանցիներ, Գուրգենի ընկերները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://yerevannews.am/?p=14501&l=am/haytni+e+mankakan+evratesil-+2013-i+hayastanyan+masnakci+anuny+video
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել