1in.am-ը գրում է.

Իր 32 տարեկան հասակում Ջասթին Թիմբերլեյքը իսկական փառքի է արժանացել: Իր հարցազրույցում դերասանը պատմել է, թե որքան դժվար է դա եղել: 

Չնայած երիտասարդ տարիքին՝ շոու բիզնեսում Թիմբերլեյքը արդեն 22 տարի է: Այս ընթացքում նա որպես երաժիշտ շատ մրցանակների է արժանացել, այնուհետև նա իր առջև նպատակ է դրել Հոլիվուդում հարգված դերասան դառնալ: Եվ հասել է իր նպատակին: Սակայն Ջասթինը խոստովանել է, որ քչերն են հավատացել, որ նա դերասանական տաղանդ ունի: Նա ստիպված է եղել շատերին ապացուցել դա: 

Սակայն Թիմբերլայեքը ինքն իրեն շատ քննադատաբար է վերաբերվում, ասելով, որ եթե նա կարծում է, որ վատ երաժշտություն է գրել կամ վատ է խաղացել իր դերը, ապա ոչ մի հոնորար չի կարող փոխհատուցել տհաճ զգացողությունները: 
Ընդ որում նա երբեք չի մտածում հոնորարների մասին՝ այլապես հարկավոր չէ խաղալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել