1in.am-ը գրում է.
Սեպտեմբերի 27-ին Քենսինգթոնի պալատում պաշտոնապես ներկայացվել է Քեմբրիջի դքսի և դքսուհու ընտանեկան գերբը: Այս գերբը ստեղծվել է ամուսինների գերբերի հիման վրա՝ Ուիլյամին այն 18 ամյակի կապակցությամբ նվիրել էր Եղիսաբեթ Երկրորդ թագուհին, իսկ Քեյթի ընտանիքի համար այն ստեղծվել էր հատուկ նրա հարսանիքից առաջ:
«Նոր գերբն անհրաժեշտ է եղել, որպեսզի Ուիլյամը և Քեյթը որպես ամուսնական զույգ ներկայանան»,- Քենսինգթոնի պալատի հաղորդագրությունը մեջբերում է РИА Новости-ն:
Ուիլյամի գերբը գտնվում է ձախից, իսկ Քեյթինը՝ աջից:
Այս տարի՝ ավելի վաղ, «Միացյալ գերբը» հավանության էր արժանացրել Բրիտանիայի թագուհին, սակայն այն առաջին անգամ ներկայացվել է սեպտեմբերի 27-ին: 
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_weurop_217943.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել