Esem.am-ը գրում է.
Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի և ամուսնու` Էրիկ Կարապետյանի` առաջնեկի սպասելու մասին ESem.am-ը պատմել է: Զույգն արդեն պարզել է երեխայի սեռը: Նազիկի փոխանցմամբ` իրենց առաջնեկը տղա է լինելու: «Որոշել ենք փոքրիկին սկեսրայրիս անունը տալ` Վաչե: Անվան ընտրությունը երկուսով ենք արել. բոլորս էլ մեր մեջ որոշել էինք, որ եթե տղա ունենանք, նրան ամուսնուս հայրիկի անունն ենք տալու»,-ասաց Նազիկը և հավելեց, որ փոքրիկը կծնվի մինչև նոյեմբերի վերջ: Ըստ ծանրամարտիկի` այժմ իրեն շատ լավ է զգում և ամիսը մեկ անգամ բժշկի է այցելում, ինչպես մյուս բոլոր հղիները:

Դեռ նախորդ նյութում նշել էինք, որ Նազիկի ամուսինը` Էրիկը, ցանկանում էր աղջիկ ունենալ, իսկ երբ իմացել է, որ տղա է ունենալու, է՛լ ավելի է ուրախացել: «Երկուսիս մոտ էլ անբացատրելի զգացողություններ էին, երբ պարզեցինք սեռը: Կարծում եմ` առաջին երեխայի դեպքում բոլորի մոտ էլ նման անբացատրելի զգացողություններ են լինում»,-շեշտեց ծանրամարտիկը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ