Ladynews.am-ը գրում է.

Առաջին հանդիպմանը մենք սովորաբար փորձում ենք ներկայացնել մեր ամենալավ կողմերը: Տղամարդիկ նույնպես չեն խուսափում այս մեթոդից, եթե չասենք իհարկե, որ երբեմն ավելի շատ են այն կիրառում: Այդ պատճառով էլ հոգեբանները խորհուրդ են տալիս հիմք չընդունել սկզբնական տպավորությունները,այլ ուսումնասիրել զուգակցի արժեհամակարգը մի քանի ամիսների ընթացքում:  Եվ այսպես, LADYNEWS-ն իր ընթերցողներին է ներկայացնում, թե ինչին չպետք է հավատալ տղամարդու հետ առաջին հանդիպման ժամանակ:

«Ես այնպիսի մարդ եմ, որի համար ամենակարևորը ընտանիքն է և երեխաները: Իմ սիրելին երբեք ոչնչի կարիք չի ունենա»: Մեծ մասամբ այսպես են խոսում այն տղամարդիկ, ովքեր մեծացել են ոչ լիարժեք ընտանիքում: Նրանք ամբողջ կյանքում փորձում են ապացուցել կյանքին, ծնողներին, որ իրենք կընտրեն ավելի ճիշտ ճանապարհ, որ իրենք չեն կրկնի ծնողների սխալները: Բայց, թե ինչքանով է նրա խոսքը հավասար գործին, կտեսնեք միայն նրա հետ ընտանիք կազմելուց հետո:

«Ես բավականաչափ վայելել եմ, ման եմ եկել, և հիմա ժամանակն է կյանքի լուրջ շրջան մտնելու»:  Հնարավոր է, որ նա այդ պահին պարզապես չունի ակումբ կամ կինո գնալու համար անհրաժեշտ գումարը, իսկ երբ նրա բիզնեսը կրկին բարգավաճի, նորից կվերադառնա  իր նախկին ապրելակերպին…

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել