1in.am-ը գրում է.
ԱՄՆ-ի Օվկիանոսների և մթնոլորտային ուսումնասիրությունների ազգային գործակալությունը (NOAA) հաստատել է, որ ջրահարսերն իրականում գոյություն ունեն:
Ինչպես նշում են գործակալության մասնագետները, հեքիաթային կանայք, իրոք, գոյություն ունեն և ապրում են երկրագնդի բոլոր օվկիանոսներում:
Animal Planet հեռուստաալիքը վերջերս հատուկ ֆիլմ է թողարկել, որը կոչվում է «Ջրահարսեր. մարմինը գտնված է», որտեղ նույնպես ապացուցվում է, որ ջրահարսերը գոյություն ունեն:
Փորձագետները Weekly World News հրատարակչությանը պատմել են, որ ջրահարսերի մեծամասնությունն ապրում է Կարիբյան ավազանում և Միջերկրական ծովում, սակայն դրանց նկատել են նաև Խաղաղ օվկիանոսում և Ատլանտյան օվկիանոսի հարավում:
WWN-ի տվյալներով՝ ԱՄՆ-ի կառավարությունը վերջերս 7 ջրահարսեր է բռնել, և դրանք բոլորն այժմ ուսումնասիրվում են: Իսկ նրանց գտնվելու վայրը գաղտնի է պահվում: Նախագահ Օբաման անձամբ է հանդիպել ջրահարսերի հետ և բավականին զարմացել է տեսածով, տեղեկացնում է հրատարակչությունը: