Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում, 49-ամյա Ռոբերտ Ադիլխանյանը վարելով «Mercedes» մակնիշի 17 ՍՕ 690 համարանիշի ավտոմեքենան Էրեբունի փողոցում, Էրեբունու զինկոմիսարիատի հարևանությամբ վրաերթի է ենթարկել հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել և օգնել է, որ վրաերթի ենթարկվածին, որը կլինի մոտ 50 տարեկան տղամարդ, 1-03 շտապօգնության բրիգադը տեղափոխի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/arm/smecD9wNCE.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել