Tert.am-ը գրում է.

Ուզում եմ անդրադառնալ մեր տառապալից կյանքում տեղի ունեցող իրադարձություններին, որոնք առնչված են և կապված են այս չարիքի իշխանության հետ։ Այս մասին իր ուղերձում ասաց Բագրատ Սրբազանը:

«Մեր կյանքի այս համապատկերը լի է այն չարիքի բերած կեղծիքով, որոնք կեղեքում են մեր կյանքը , և մարդիկ, քանի որ ամբողջական լուծում չունեն կամ չեն տեսնում, հայտնվում են անելանելիության, անզորության ճիրանների մեջ։ Եվ այդ իմաստով նրանք փորձում են մխիթարության տարբեր օջախներ գտնել և իրականության մեջ ապրելով ճնշվել պարզապես այդ կեղծիքի պատկերներով»,- ասել է նա։

Սրբազանի խոսքով՝ իրենց  այս ամբողջ շարժման ընթացքի առաջին իսկ օրվանից շեշտադրումը կատարել են հենց դրա վրա, որ սրբազան պայքարը քաղաքակրթական փոփոխություն բերելու մասին է, արժեքների փոփոխություն բերելու մասին է, մեզ մեր բուն արմատին ինքնաճանաչողության վերադարձնելու մասին է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել