1in.am-ը գրում է.

Անգլիայի մայրաքաղաքում գտնվող Դևիդ Բեքհեմի տունը ֆուտբոլիստների տներից ամենաթանկարժեքն է ճանաչվել: Եվ դա զարմանալի չէ: Բեքհեմը սպորտի աշխարհում բազմիցս ամեահարուստն է ճանաչվել: 

Ֆուտբոլային իր կարիերայի ընթացքում Բեքհեմը հանդես է եկել միայն հարուստ ակումբներում՝ «Մանչեսթեր Յունայթեդ», Մադրիդի «Ռեալ», Լոս Անջելեսի «Գելեքսի» և ֆրանսիական «ՊՍԺ». Դևիդը բավականին մեծ գումարներ է վաստակել և թիմերում բացառապես աստղային կարգավիճակ է ունեցել: 

Անգլիայի հավաքականի նախկին ավագը նաև հաջող գործարար է: Նա ոչ մի վայրկյան առանց գործի չի նստում և թողարկում է տղամարդկանց ներքնաշորերի և օծանելիքների սեփական գիծը, ճանապարհորդում է ամբողջ աշխարհով՝ քարոզելով սպորտը: Նա միշտ շատ լավ տեսք ունի: 

Հնարավոր է, որ ֆուտբոլիստը ոգեշնչվում է իր կնոջից՝ Վիկտորյայից, ով շատ տաղանդավոր է և բազմակողմանի զարգացած: 

Բեքհեմների ընտանիքն աստղային բոլոր ընտանիքներից ամենաամուրն ու օրինակելին է: Վիկտորյան և Դևիդն ամուսնացել են 1999 թ.: Այժմ նրանք չորս երեխա ունեն: Նրանց երեք որդիներն էլ ֆուտբոլով են զբաղվում: 

Բեքհեմների ընտանիքն իր սեփական օրինակով է ցույց տալիս, թե ինչպես գեղեցիկ ապրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել