1in.am-ը գրում է.
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը ցավակցություն է հայտնել Նոբելյան հանձնաժողովի «սխալի» համար, որը 2009-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային խաղաղության մրցանակի է արժանացրել: Մորալեսը հայտարարել է, որ իրականում Օբաման արժանի է մեկ այլ՝ «պատերազմի մրցանակի»:
Նման հայտարարությամբ նա հանդես է եկել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակաս այցի ժամանակ, որտեղ նա ժամանել է նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ հանդիպելու համար, հաղորդում է Ria Novosti-ն:
Մորալեսի խոսքերով՝ Օբամայի նախագահ դառնալուց ի վեր մեծացել է պատերազմների թիվը՝ Աֆղանստանում, Իրաքում, Լիբիայում և Սիրիայում:
Մորալեսը նշել է, որ Օբաման իրեն իրավունք է վերապահում ներխուժել պաշարներով հարուստ երկիր՝ առանց ՄԱԿ-ի թույլտվության: Ըստ նրա՝ նման իրավիճակը ստիպում է մտածել ժողովուրդների հատուկ ատյան ստեղծելու մասին, որը կկարողանա դատել նաև Օբամային: