Քննարկվեցին այն չափորոշիչները, որոնց հաշվարկների հիման վրա հետագայում ձևավորվելու է ուղեվարձըPanorama.am-ը գրում է.

Երևանի ուղևորափոխադրումների վարձի ձևավորման համար հանձնաժողովի առաջին նիստի ընթացքում ներկայացվեցին այն չափորոշիչները, որոնց հաշվարկների հիման վրա հետագայում ձևավորվելու է ուղեվարձը: Նիստը վարող հանձնաժողովի նախագահ Վահե Նիկոյանը ներկայացրեց իրենց կողմից սահմանված չափորոշիչները:

Առաջին՝ շարժակազմի քանակի սպասարկման պարբերականության և դրա հիման վրա կազմված չվացուցակի ապահովում, որն իր հերթին բացառելու է գերբեռնված ուղևորափոխադրումը Երևանում:
Երկրորդ՝ շարժակազմի տարիքային սահմանափակում: Առաջարկվեց ավոտբուսների համար սահմանել 10 տարի առավելագույն ժամկետ, միկրոավտուբուսների համար՝ 5 տարի:
Երրորդ՝  առաջարկվեց շահագործել գազել մակնիշի միկրոավտոբուսներ և չինական մակնիշի ավտոբուսներ:
Չորրորդ`անսարք մեքենաների երթուղի դուրս գալու բացառում. յուրաքանչյուր շարժակազմ ամեն օր պետք է անցնի տեխնիկական զննում:
Հինգերորդ՝ սպասարկման որակի բարձրացման նպատակով՝ վարորդներն ունենան միանման արտահագուստ:
Վեցերորդ՝ կարճաժամկետ ժամանակահատվածում առաջարկվում է յուրաքանչյուր երթուղային գծում առնվանզ մեկ ավտոբուս հարմարեցված լինի հաշմանդամների համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել