Մարտուն Գրիգորյանի դեմ այս օրերին հակաքարոզչություն իրականացնող ու նրան որպես կամազուրկ խամաճիկ ներկայացնել ջանացող Մուրազի Բորիկը, օրերս արձագանքելով ՀՀԿ-ական պատգամավորներից մեկի այն հայտարաությանը, որ Մարտուն Գրիգորյանը բացառապես ինքն է որոշելու իր հետագա քայլերն իր ընտանիքի հետ, հայտարարել է, թե դա ապացուցում է, որ Գյումրիում կան կլաններ, որոնցից մեկն էլ Գրիգորյանի կլանն է: «Սա քաղաքական հարց ա, ընտանիքն ի՞նչ կապ ունի ստեղ»,-հռետորական հարցադրում է արել Բորիկը:

ՀՀԿ-ական պատգամավորը, որի անունը չի նշել Բորիկը, ընդամենը ցանկացել էր ընդգծել Գրիգորյանի՝ որոշումներ կայացնելու հարցում ունեցած անկախությունը, այն, որ հակառակ բորիկների պնդումների, ՀՀԿ-ն, Վանեցյանը կամ ասենք երրորդ նախագահը չէ, որ թելադրում են Գրիգորյանին՝ ինչ որոշում է պետք կայացնել այս կամ այն հարցի վերաբերյալ: Բորիկը, որի տրամաբանությունը վերջնականապես այլասերել են ֆինանսավորողները՝ վզին դնելով ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին ցանկացած գնով փնովելու հանձնառությունը, իրողություններն ընկալել է սեփական փչացվածության աստիճանով՝ հանրությանը ջանալով գցել մոլորության մեջ, ինչ է թե անտեղի տեղը շոշափվի ՀՀԿ-ի անունն ու հնարավոր մեղքը երրորդ նախագահի վրա բարդվի:

Մարտուն Գրիգորյանն իր հայտնի որոշումը կայացրել է միանձնյա կերպով՝ ելնելով ժողովրդի շահերից, իսկ թե Բորիկն ինչպես կմեկնաբանի այս կամ այն արտահայտությունը, տվյալ դեպքում ընդամենը դիմակազերծում է Բորիկի տերերի իրական դեմքը՝ որոնց համար իշխանությունն ու փողը վաղուց են դարձել գոյութենական նպատակ՝ ստիպելով առատորեն յուղոտել Բորիկի բերանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել