1in.am-ը գրում է.
ՄԱԿ-ի տեսուչները, որոնք ներկայում Սիրիայում հետաքննում են քիմիական զենքի կիրառման դեպքերը, նախատեսում են աշխատանքն ավարտել երկուշաբթի և համապատասխան զեկույցը պատրաստել մինչև հոկտեմբերի վերջը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ի հաղորդագրությունը:
ՄԱԿ-ում նշել են, որ փորձագետները Սիրիայի յոթ շրջաններում ուսումնասիրում են քիմիական զենքի կիրառման մասին հաղորդագրությունները: Կհետազոտվեն նաև երեք պատահարներ, որոնք օգոստոսի21-ի քիմիական հարձակումից հետո տեղի են ունեցել Դամասկոսի մոտակայքում:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի տեսուչներն առաջին անգամ Սիրիա են ժամանել օգոստոսին: Նրանք ուսումնասիրել են օգոստոսի 21-ին Դամասկոսի մոտ քիմիական զենքի կիրառման մասին հաղորդագրությունները և վերադառնալուց հետո զեկույց են ներկայացրել, որի համաձայն երկրի մայրաքաղաքի արվարձանում կիրառվել է զարին:
Չորեքշաբթի խումբը կրկին վերադարձել է Դամասկոս՝ քիմիական զենքի կիրառման ենթադրյալ մյուս դեպքերն ուսումնասիրելու համար: