Այսօր՝ ապրիլի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Արտաշատի խճուղում Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Էրիկ Գ․-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե արգելապատնեշին և կողաշրջվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով տուժածներ չկան, իսկ վթարի մեղավորը եղել է Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Արա Ա․-ն, ով իր վարած «Howo» մակնիշի բեռնատարով խոչընդոտ է հանդիսացել «Ford Transit»-ի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել