Emedia.am-ը գրում է.

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, հաշվի առնելով ընթացիկ տարում արձանագրված անասնագլխաքանակի կտրուկ աճը, տարեսկզբին ներկայացրել էր ներքին շուկայում մսեղիքի գնանկման վերաբերյալ իր կանխատեսումները:

Այսպես, եթե ընթացիկ տարվա սկզբին մսեղիքի շուկայական գինը կազմում էր 2600-2700 դրամ, փափկամսինը՝ 3300-3800 դրամ, իսկ խոզի և ոչխարի/գառան/ մսինը՝ 2800-3000 դրամ, ապա արդեն սեպտեմբեի վերջին նկատվում է տավարի մսեղիքի 8-9% , խոզի մսի՝11% և ոչխարի մսի 15% գնանկում: Այս մասին հայտնում են Գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ավելին, ներկայումս հանրապետության բոլոր մարզերում մսի իրացման համար գիրացված տավարի և ոչխարի գլխաքանակը 10%-ով, իսկ խոզերինը՝ ավելի քան 15%-ով գերզանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում իրացման ենթակա անասնագլխաքանակի ցուցանիշը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել