1in.am-ը գրում է.
Մեքսիկայի հայտնի Ակապուլկո զբոսավայրը չէր հասցրել վերականգնվել «Մանուել» ցիկլոնի հարվածից, երբ այն պատուհասեցին հորդառատ անձրևները: Ինչպես հայտնում են տեղի իշխանությունները, անձրևները ջրհեղեղ են հարուցել քաղաքի որոշ շրջաններում, որոշ վայրերից տարահանում են բնակիչներին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ակապուլկոյի մի շարք փողոցներում, որտեղ ջրի մակարդակը հասել է կես մետրի, դադարեցվել է ավտոմոբիլային երթևեկությունը, որոշ տների բնակիչներ ստիպված են եղել ջրի հոսքից փրկվելու համար բարձրանալ տների տանիքները:
Ստեղծված իրավիճակով պայմանավորված իշխանությունները ժամանակավորապես չեղյալ են հայտարարել դպրոցներում դասերը:
Տուժածներին օգնելու գործում ներգրավված են բանակի ստորաբաժանումներն ու ոստիկանությունը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_event_217864.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել