Operativ.am-ը գրում է.

Հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտն իր հաղորդման ժամանակ հրապարակայնորեն ծաղրել է սկանդալային դերասան Ալեքսեյ Պանինին:

 Ռուս շոումեն Իվան Ուրգանտը չափազանց վատ է արտահայտվել Ալեքսեյ Պանինի հասցեին, ով Ղրիմում օգոստոս ամսին հայտնվեց սկանդալի էպիկենտրոնում:

Իր «Երեկոյան Ուրգանտ» հաղորդման ժամանակ, որը հեռարձակվել է սեպտեմբերի 16-ին ռուսական առաջին ալիքով, Ուրգանտը վատ է արտահայտվել Պանինի մասին՝ հիշեցնելով նրա կոնֆլիկտը թաթարների հետ: 

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Պանինը՝ հյուրախաղերով Ղրիմում եղած ժամանակ դարձել է Ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից, ինչից հետո դերասանը վիրավորել ու հարվածել է տեղացի տաքսիստներից մեկին: Դրանից հետո հարցազրույցների ժամանակ Պանինը մեկ անգամ չէ, որ վիրավորել է այդ ազգի ներկայացուցիչներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել