10. Մեծ կարմիր վիշապն ու ծովային հրեշը, Ուիլյամ Բյելք  


Ներկայումս Ուիլյամ Բլեյքը շատ հայտնի է իր գրավիուրաներով և ռոմանտիկ  պոեզիայով, բայց երբ նա դեռ ողջ էր, ոչ ոք նա հայտնի չէր: Նրա գրավիուրաները և նկարազարդերը արված են դասական ոճի մեջ: Իր արվեստում նա հիմնվել է երևակայության, այլ ոչ թե բնության իրական ուսումնասիրությունների վրա: Այս նկարում պատկերված է կարմիր դրակոնը, որը մարմնավորում է սատանային և կանգնած է յոթգլխանի ծովային հրեշի վրա:


9. Վելասկեսի Հռոմի Պապի դիմանկարի վերլուծույթունը, Ֆրենսիս Բեկոն


Ֆրենսիս Բեկոն 20-րդ դարի ամենաազդեցիկ նկարիչներից էր:  Նրա նկարները հանդուգն են և «սառը»: Նրանց գինը հասնում է միլիոնավոր դոլարների և նույնիսկ կտավի մասնիկները (Բեկոնը ոչնչացնում էր այն աշխատանքները, որոնք նրան դուր չէին գալիս) բավակաին թանկ արժեն: Նա իր ողջ կյանքի ընթացքում անդրադարձել է այս նկարին և արել դրա յուրովի մեկնաբանումը: Վելասկեսի աշխատանքում Պապը պատկերված է մտահոգ վիճակում, իսկ Բեկոնի մոտ նա նկարված է բղավող կերպարով:


8. Դանթեն և Վերգիլիոսը դժոխքում, Ուիլյամ-Ադոլֆ Բուգրո


Դանթեի դժոխքը իր հրապարակման առաջին իսկ օրերից ներշնչել է բազմաթիվ նկարիչների: Բուգրոն անցում է կատարում դասական հանգստությունից մինչև դժոխքի շրջանակները, որտեղ կերպարները անընդհատ պայքարում են: Սատանայի չարախնդության ներքո Դանթեն և Վերգիլիոսը հետևում են մշտական տառապանքների դատապարտվածներին:


7. Մարատի մահը, Էդվարդ Մունկ


Էդվարդ Մունկը ամենահայտնի նորվեգացի նկարիչն է: Ժան-Պոլ Մարատը ֆրանսիական հեղափոխության առաջնորդներից էր: Քանի որ Մարատը տառապում էր մաշկային հիվանդությամբ, ապա օրվա մեծ մասն անցկացնում էր լոգասենյակում և հենց այնտեղ էր աշխատում իր գրառումների վրա: Այնտեղ էլ նա սպանվեց Շարլոտտա Կորդեի կողմից: Մարատի մահը մի քանի անգամ են պատկերել, բայց Մունկինն առանձնանում է իր դաժանությամբ:  


6. Կտրված գլուխները, Թեոդոր Ժերիկո


Ժերիկոն փորձում էր կոտրել կլասսիցիզմի սահմանափակումները՝ անցնելով ռոմանտիզմի: Այդ նկարները ներկայացնում են նրա կարիերայի սկզբնական փուլը: Իր աշխատանքների համար Ժերիկոն օգտագործում էր իրական վերջույթներ և գլուխներ, որոնք գտնում էր դիահերձարաններից և լաբորատորիաներից:


5. Սուրբ Անտոնիոսը, Մատիաս Գրյունևալդ


Այս նկարիչը պատկերում էր Միջին դարերի կրոնական պատկերներ, թեև ինքն ապրում էր Վերածննդի դարաշրջանում: Ասում են, որ Սուրբ Անտոնիոսը փորձության է ենթարկվում անապատում: Լեգենդի համաձայն, նրան սպանել էին քարանձավի հրեշները, հետո նա վերակենդանացել է և ոչնչացրել նրանց: Այս նկարում պատկերված է, թե ինչպես է Սուրբ Անտոնիոսը ենթարկվում հրեշների հարձակմանը:


4. Դիմակներից նատյուրմորտ, Էմիլ Նոլդե


Էմիլ Նոլդեն նկարիչ էքսպրեսսիոնիստ է: Էքսպրեսսիոնիզմի իմաստը սուբյեկտիվ տեսանկյունից իրականության պատկերումն է: Բեռլինի թանգարանում նրանց ուսումնասիրելուց հետո Նոլդեն նկարեց այս դիմակները

 

3. Իր երեխաներին ուտող Սատուռնը, Ֆրանցիսկո Գոյա


Հին հռոմեական առասպելաբանության համաձայն (հիմնված հունականի վրա)  բոլոր աստվածների հայրն ուտում էր իր սեփական երեխաներին, որպեսզի նրանցից ոչ մեկը չկարողանա իմանալ իր գտնվելու վայրը: Գոյան պատկերել է երեխայի սպանությունը: Այս նկարը նախատեսված չի եղել հանրությանը ներկայացնելու համար: Այն նկարված էր նրա տան պատին`ուրիշ այդ տիպի մռայլ նկարների հետ մասին: 

 

2. Հուդիթն ու Հոլոֆերնեսը, Կարավաջո


Այս նկարը նկարված է «Հուդիթի Գրքի» հիման վրա, որը պատմում է երիտասարդ այրիի՝ Հուդիթի մասին: Լեգենդի համաձայն, Հոլոֆերնեսը բանակի հրամանատար էր: Բաբելոնցիները պաշարել էին քաղաքը, որտեղ ապրում էր Հուդիթը: Բնակիչները փրկության ոչ մի հույս չունեին: Տեսնելով այս ամենը` Հուդիթը կարմիր զգեստներ է հագնում և իր աղախինի հետ մասին գնում թշնամու բանակ և այնպես անում, որ Հոլոֆերնեսը վստահի իրեն: Երբ մի օր նա խմած քնում է, Հուդիթը կտրում է նրա գլուխը և վերադառնում հարազատ քաղաք: Աղախինի մռայլ հաստատակամություն արտահայտող դեմքը կտրուկ հավասարակշռում է Հուդիթի ու Հոլոֆերնեսի անտեսանելի հայացքները:  

 

1. Հաճույքների պարտեզը, Հիերոնիմոս Բոսխ


Մարդկանց գիտակցության մեջ Բոսխն ասոցացվում է ֆանտաստիկ և անհանգիստ կրոնական նկարների հետ: Նրա իրական տաղանդը այն է, որ Բոսխը նկարում կարողանում է պատկերել սրամիտ դետալներ: Հաճույքների պարտեզը եռանկար է, որը պատկերում է Դրախտային այգին, Հաճույքների պարտեզը և Պատիժը այն մահացու մեղքերի համար, որոնք հայտնվում են այդ պարտեզում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել