Բրազիլիայում ապրող այս ընտանիքը 7 վագրեր է պահում իրենց տանը, որպես տնային կենդանիներ: Վագրերը, նույնիսկ, ընտանիքի անդամների հետ լողում են տան բակում գտնվող լողավազանում:
43-ամյա Արին` ընտանիքի հայրը նշում է, թե երբեք չի անհանգստացել կամ վախեցել այն փաստից, որ վագրերը կարող են վնասել իր դուստրերին: Նա ասել է, թե ուղղակի անհրաժեշտ է կենդանիներին ցույց տալ սեր ու հարգանք, ու փոխադարձաբար նրանք նույն ձևով կարձագանքեն:
Վագրերը երեկոյան ազատորեն զբոսնում են տան շրջակայքում իսկ ընթրիքի ժամանակ ընտանիքը նրանց նույնիսկ խոհանոց է թողնում ու մսով կերակրում հենց տանը:
Ընտանիքը անդամները կապված են վագրերի հետ ու նշել են, թե իրենց կյանքը չեն պատկերացնում առանց այս արարածների: Ստորև դիտեք այս անհավանական ընտանիքի լուսանկարներն իրենց վագրերի հետ:















Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



