
Այն, որ Մարտուն Գրիգոյանի լռությունից շտապելու էին օգտվել Բորիկի բորիկաբարո տերերը՝ Սերժ Սարգսյանի հասցեին մեղադրանքներ հնչեցնելով ու փնովելով, սպասելի էր: Այդ ուժերը, որոնք հանդես են գալիս իբր որպես ընդդիմադիր, իրականում գտնվելով Նիկոլի հետ ներդաշնակության ու փոխլրացման ռեժիմում, այլոց մեղադրելու ճանապարհով փորձում են հենց այդ իրականթյունը սքողել՝ բորիկների բերանն օգտագործելով:
Նկատենք, որ Բորիկի ջանքերը՝ Մարտուն Գրիգորյանին հռչակելու որպես Սերժ Սարգսյանի խամաճիկ, անհամոզիչ են, քանի որ Գրիգորյանը ՀՀԿ-ի հետ ոչ մի կապ չունի, ընդհակառակը՝ վերջին ընտրություններում դեռ բողոքում էր, որ նախկին իշխանություններն ել են իր նկատմամբ ճնշումներ բանեցրել՝ համեմատելով այդ ճնշումները Նիկոլի բանեցրած միջոցների հետ: Եթե նույնիսկ կան ինչ-ինչ առնչություններ, ապա դրանք տվյալ դեպքում ոչ մի դեր չեն խաղում. Ղուկասյան-Գրիգորյան անձնական թշնամանքի մասին բոլորը գիտեն,իսկ Գյումրիում մարդկային գործոնը միշտ էլ վճռորոշ է եղել քաղաքական հարցերում:
Բայց այս ամենը ոչ մի նշանակություն չունի, քանի որ Բորիկին ուղղակի առիթ է պետք՝ թիրախավորելու Սարգսյանին ու ՀՀԿ-ին. դրա համար են իրեն կերակրում ու ջուր տալիս, մեկ-մեկ էլ գլուխը շոյում, քսի տալիս:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3940
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել