1in.am-ը գրում է.

2011 թվականին հայտնված սենսացիոն պատմությունը, որի հերոսը գերմանացի մի տղա էր, որն իբրև թե 5 տարի ապրել էր անտառում, ավարտվել է դատարանում: Խաբեբա հոլանդացուն Գերմանիայի դատարանը դատապարտել է 160-ժամյա հասարակական աշխատանքի: Երիտասարդն այդ որոշմանը չի ընդդիմացել՝ հայտնում է The Local-ը:

Այն բանից հետո, երբ պարզվել է, որ մաուգլի Ռեյան հոլանդացի Ռոբին վան Հելսումն է, նա չի ցանկացել հայրենիք փախչել, այլ որոշել է մնալ Գերմանիայում ու կարգավորել խնդիրներն օրենքի հետ: Երիտասարդը հասարակական աշխատանքի միջոցով կվերադարձնի իրեն պահելու համար ծախսված 30 հազար եվրոն: Նման գումար է ծախսվել նրա ուսման, հագուստի, բնակության ու սննդի վրա: Տղան մոտ մեկ տարի ապրել է Բեռլինի սոցիալական կենտրոններից մեկում:

Պատմությունը հայտնվել էր 2011-ի աշնանը, երբ Բեռլինի քաղաքապետարան էր գնացել մի տղա ու հայտարարել, որ 5 տարի հոր հետ անտառում է ապրել, հայրը մահացել է: Նա հիանալի խոսել է անգերեն, սակայն գերմաներեն գրեթե չի իմացել: Մոտ մեկ տարի իշխանությունները փնտրել են նրա հարազատներին: Թե ինչն է ստիպել Նիդերլանդների Հենգելո քաղաքի բնակչին Գերմանիա փախչել՝ հայտնի չէ:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել