1in.am-ը գրում է.
Ռեժիսոր Փոլ Շրյոդերը քննադատել է Լինդսի Լոհանին այն բանի համար, որ նա հրաժարվել է մասնակցել «Կիրճերը» ֆիլմի գովադային արշավին, որտեղ նա մարմնավորում էր գլխավոր դերակատարին: Համապատասխան բովանդակությամբ հաղորդագրությունը նա հրապարակել է Facebook-ում:
Ռեժիսորի խոսքով՝ ինքը հիասթափված է դերասանուհու պահվածքից: Մասնավորապես, հանուն Լոհանի Շրյոդորը որոշել է ֆիլմի եվրոպական պրեմիերան անցկացնել ոչ թե Լոկարնոյում, այլ Վենետիկի փառատոնում, որն ավելի ուշ է տեղի ունենում:
Դերասանուհին խոստացել է գնալ Վենետիկ, սակայն այդպես էլ չի երևացել փառատոնի շրջանակում:
Բացի դրանից՝ նա հրաժարվում էր հարցազրույց տալուց (առաջարկներ էին ստացվել, մասնավորապես, New Yorker-ից ու Film Comment-ից) ու ֆոտոսեսիաների մասնակցելուց:
Շրյոդերը գրում է նաև, որ Լոհանին իր ֆիլմ է հրավիրել այն դեպքում, երբ մյուս ռեժսորները չէին ցանկանում նրա հետ աշխատել: Ընդ որում՝ Լոհանի դերասանական խաղը «Կիրճերում» ռեժիսորը փայլուն է համարում: