News.am-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Հրազդան քաղաքում: Կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել Հրազդանում հայտնի հրուշակագործ, «Միլի տորթեր»-ի հիմնադիր 40 ամյա Ս. Պ-ն:

Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 31-ին. Հրազդանի Անդրանիկի փողոցի բնակարանում կախված են հայտնաբերել 40 ամյա Ս. Պ-ին:

Քննչական կոմիտեից էլ հայտնել են, որ դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական վարույթ:

Կայքը գրել է, որ Ս. Պ.-ն ամուսնացած էր, ունի երկու զավակ: Կնոջը ճանաչողները պատմում են, որ նա տաղանդավոր հրուշակագործ էր, երկար տարիներ զբաղվում էր տոնական տորթերի պատրաստմամբ: Նրա պատրաստած տորթերը զարդարել են անգամ հայտնի հասարակական և մշակութային գործիչների միջոցառումները:

Երիտասարդ կնոջ հուղարկավորությունը տեղի կունեն այսօր՝ ապրիլի 2֊ին Հրազդանի Միկրոշրջան թաղամասի սգո սրահում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել