Tert.am-ը գրում է.

ՌԴ-ում ուժի մեջ են մտել նոր միգրացիոն օրենքներ. ներգաղթյալների երեխաների համար խստացվել են ռուսական դպրոցներ ընդունվելու պայմանները: Այսուհետ ներգաղթյալների երեխաները դպրոց ընդունվելու համար պետք է 90%-ով ճիշտ պատասխանեն ռուսաց լեզվի քննության հարցերին, հայտնում է News.ru-ն:

«Ռոսոբրնադզոր»-ն առաջարկել էր քննությունը հաջողությամբ հանձնելու շեմը սահմանել 30%, սակայն Պետդուման չի համաձայնել դրա հետ, նշել է խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։ Նա պարզաբանել է, որ նյութերը մշակվել են կրթության 4 մակարդակների համար. ըստ այդմ, 1-ին դասարան ընդունվողները պետք է ճիշտ պատասխանեն 10 առաջադրանքից 9-ին, 2-5 դասարան ընդունվողները՝ 20 առաջադրանքից 18-ին, 6-9 դասարան ընդունվողները ՝ 22 առաջադրանքից 20-ին, 10-11 դասարան ընդունվողները՝ 24 առաջադրանքից 22-ին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել