Նշաններ, որոնք խոսում են այն մասին, որ դուք ձեզ չեք սիրում
1. Մարդը միշտ իրեն մեղավոր է զգում, անկախ նրանից, թե մեղավոր զգալու պատճառ կա թե ոչ
2. Հաճախակի մտքեր սեփական անձի անկատարելության, թերությունների, անտաղանդության և անհաջողակ լինելու մասին
3. Լսելով շրջապատի մարդկանց ծիծաղը, առաջին միտքը, որ ծնվում է գլխում, որ նրանք իր վրա են ծիծաղում
4. Հաճախ է փորձում արդարանալ, նույնիսկ հաճոյախոսություններին ի պատասխան
5. Կաշկանդված շարժումներ, կորացած մեջք, դեմքի տխուր արտահայտություն
6. Մարդը հակված է կյանքից բողոքելուն, անընդհատ մի բանից դժգոհելուն, նա ոչինչ չի կարող փոխել, քանի որ իր ձեռքերում չէ
7. Հաճախ է հիշում իր անհաջողությունները, տհաճ իրավիճակները, որոնցում հայտնվել է: Հիշում է, վերապրում, պատմում շրջապատին, դրանով փորձում խղճահարություն առաջացնել իր անձի հանդեպ
8. Իր արտացոլանքը տեսնելով` առաջինն ուշադրություն է դարձնում թերություններին, փորձում թերի բաներ գտնել իր արտաքինի մեջ
Կարծում եմ այսքանը բավարար է: Շատերը վերը թվարկածի մեջ ամբողջությամբ իրենց տեսան, ոմանք մի քիչ ավելի քիչ: Իհարկե, շատ լավ է, որ թվարկած նախանշանների մեջ դուք ձեզ քիչ տեսաք, բայց այնուամենայնիվ սեփական անձը սիրելու հետ կապված խնդիրներ ունեք:
Քեզ սիրելու 10 պատճառ
1. Եթե դու ինքդ քեզ չես սիրում, ապա ինչո՞ւ ես ակնկալում, որ քեզ կսիրեն ուրիշները
2. Ինչ տեսք էլ որ դու ունենաս, ինչ կարծիք ունենան քո մասին ուրիշները, հիշիր որ հենց հիմա, այս պահին ու այստեղ այդպիսին դու միակն ես, քո նման երկրորդը չկա, քո երկվորյակը չկա, դու անկրկնելի ես
3. Ինչպիսին էլ որ դու քեզ համարես, դու այս կյանքի անբաժան մասնիկն ես, և գուցե հենց քեզ է վիճակված քո արարքներով ու հայացքներով փոխել մարդկանց կյանքը, այն մի փոքր ավելի լավը դարձնել
4. Միայն ինքդ քեզ սիրելով դու կարող ես սեր նվիրել ուրիշներին: Չէ՞ որ անհնար է անել մի բան, ինքդ դրան անծանոթ լինելով
5. Սերը ինքդ քո հանդեպ առաջին քայլն է քո և աշխարհի, քո և ներքին աշխարհիդ համերաշխության ճանապարհին
6. Սիրելով քեզ ու քո մարմինը, դու հիվանդություններին քեզ մոտենալու ոչ մի հնարավորություն չես թողնում
7. Սիրելով քեզ` դու սիրում ես քո կյանքը ու քեզ շրջապատող ամեն ինչ, հետևաբար, քո կյանք ես ձգում միայն դրական ու լավ մարդկանց
8. Սերը քո հանդեպ դա ստեղծագործելու ու ինչ-որ բան արարելու հնարավորություն է
9. Սիրելով քեզէ դու բացահայտում ես քո իսկական ես-ը
10. Քեզ սիրելով` դու նոր պատուհան կբացես դեպի աշխարհ, որը անցնում է քո մեջով: Այդ պատուհանը կօգնի քեզ հասնել քո երազած կյանքին
Ինչպե՞ս սիրել ինք քեզ
1. Գովեք ձեզ որքան հնարավոր է հաճախ
Գովեք ձե ամեն մի չնչին առիթով` համեղ պատրաստած նախաճաշի համար, չծխած ծխախոտի, վերելակի փոխարեն աստիճաններով բարձրանալու, առավոտ շուտ արթնանալու և այլ առօրյա արած լավ ու չարած վատ բաների համար: Դա կբարձրացնի ձեր ինքնագնահատականը:
2. Ուրախացրեք ձեզ փոքրիկ նվերներով
Դուք տխու՞ր եք, ոչինչ անելու տրամադրություն չունե՞ք, իսկ ինչն է խանգարում ձեզ վեր կենալ, միայնակ կամ ընկերներից մեկի հետ խանութ գնալ, ձեզ համար մի փոքր բան գնել` գիրք, որը վաղուց ուզում եք կարդալ, արևային նոր ակնոցներ, գեղեցիկ բլուզ կամ ինչու ոչ, համեղ տորթ: Բայց դա անպայման պետք է նվեր լինի, ոչ թե սովորական գնում:
3. Խոսիր ինքդ քեզ հետ
Մի ծիծաղեք, ձեզ ոչ ոք հոգեկան շեղումներ չի վերագրի: Հոգեբանների կարծիքով մարդը պետք է օրվա մեջ գոնե 5 րոպե ինքն իր հետ խոսի, մենակ մնա իր մտքերի հետ, ինքն իրեն խորհուրդներ տա: Խոսեք ձեզ հետ մեղմ, առանց քննադատությունների, ձեզ ձեր մտքում անունով դիմեք: Ինքներդ ձեզ խոստումներ տվեք:
4. Ժպտացեք
Ամեն առավոտ սկսեք հայելու մեջ ձեր արտացոլանքի ժպտալով: Օրվա մեջ հայելու կողքով անցնելիս`ժպտացեք ձեզ: Հաճախ ժպտացեք կողքի մարդկանց, դրան ի պատասխան նրանք էլ ձեզ կժպտան, իսկ դրանից հաճելի բան չկա:
Սիրեք և եղեք սիրված :)



