Սեռական առողջությունը մարդու ընդհանուր առողջության բաղկացուցիչ մասն է: Սեռապես առողջ անհատն է ունակ վարելու լիարժեք և ներդաշնակ սեռական կյանք: Ծխախոտամոլությունը, ալկոհոլամոլությունը, թմրանյութերը խիստ բացասական ազդեցություն են գործում սեռական առողջության վրա: Օրինակ, մեկ գլանակ ծխախոտի դեպքում սեռական օրգանների անոթները 30 րոպե սեղմվում են և արյան շրջանառությունը վատանում է, որը լուրջ խնդիր է ինչպես սեքսուալ առումով, այլ նաև ազդում է վերարտադրողական առողջության վրա: Ալկոհոլի ամենօրյա չարաշահումը ևս առաջ է բերում ռեպրոդուկտիվ ( վերարտադրողական ) խնդիրներ, հանգեցնում արական սեռական հորմոնի նվազման, կանանց մոտ պատճառ դառնում դաշտանային խանգարումների, առաջացնում սեռական ցանկության նվազում և այլն: Առողջ ապրելակերպի հետևելը պարտադիր է: Սա ենթադրում է ճիշտ և առողջ սննդակարգ՝ միկրոտարրերով և վիտամիններով հարուստ, ճարպոտ սննդի կրճատում, չափավորում: Պետք է այնպես անել, որ ճարպակալում ու ավելորդ քաշ չառաջանա: Նստակյաց կյանքից ևս պետք է խուսափել: Հենց այս կենսակերպն է, որ կարող է ապահովել նորմալ սեռական կյանքի հնարավորությունը: Կարևորենք նաև, որ առողջ երեխա ունենալու նախապայմաններից մեկն էլ պլանավորումից առաջ բացարձակապես առողջ կենսակերպի ն անցումն է: Նշենք նաև, որ ավագ տարիքում վերականգնման պրոցեսն ավելի դժվար է տեղի ունենում, քան երիտասարդ տարիքում: Հետևաբար պետք չէ կորցնել երիտասարդ տարիքում առողջ լինելու հնարավորությունները, որը ապահովում է ավագ տարիքում ձեր առողջությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել