Սոնա Շահգելդյանի, Անի Երանյանի, Պողոս Պողոսյանի, Պետրոս Պետրոսյանի հանգիստը Իսպանիայում, կամ այլ տեղ: Հայաստանյան, ռուսաստանյան, ուկրաինական բարբիներ (իրական մարդիկ): Շոու բիզնեսյան աստղիկներից մեկի ծնունդը, որտեղ հավաքվում են տարբեր գլամուրային անիմաստ կերպարներ ու ախմախ դեմքեր ընդունում: 10 կանոն, թե ինչպես սեքսով զբաղվել (դա հլը մի քիչ ուսուցողական է, ամեն դեպքում շատերը չգիտեն թե ինչպես:)))): Սրանք միջանկյալ լուրեր են, որոնք ուղղորդում են այնպիսի կարեւոր իրադարձություններն, ինչպիսիք են ենթադրենք Սիրիայում իրադարձությունները, գազի գների թանկացումը, սահմանային բախումները, տարածաշրջանային անկայուն վիճակը եւ այլն: Այսինքն տեղեկակվական հոսքը այնքան արագ է ընթանում, որ մարդ անհատն ունակ չէ հանգստացնել ուղեղն ու վերլուծել այս կամ այն իրադարձությունը: Դա ուղղակի հնարավոր չէ շատ դեպքերում, ու մարդը չի էլ մտածում դրա մասին: Իսկ այս ամենը ծնում է լուրջ մանիպուլյացիոն պրոցեսներ, եւ մարդկանց վրա ազդելը դառնում է ավելի հեշտ: Պարզապես պետք է ժամանակ առ ժամանակ հեռանալ համակարգչից, հեռուստացույցից եւ թույլ տալ ուղեղին դադար առնել, հանգստանալ ու վերլուծել կատարվածը: Այլապես շատ կարեւոր իրադարձություններ մեր կյանքում մնում են աննկատ, իսկ անկարեւորները ներխուժում մեր առօրյա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargis.asatrian/posts/10200645912219501
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել