Քիչ է ասել, որ Էլոյ Մոռալեսը շատ շնորհալի նկարիչ է: Նա ուղղակի տաղանդ է: Մոռալեսը բնակվում է Իսպանիայի Մադրիդ քաղաքում և 1995 թվականից ի վեր կատարելագործում է իր արվեստը: Նա աշխարհի լավագույն ֆոտոռեալիստիկ նկարիչներից է, ում մանրակրկիտ աշխատանքի խորությունն ապշեցուցիչ է: Նրա գեղանկարները լուսանկարներ են հիշեցնում: Մոռալեսը պատկերում է ինքն իրեն, իր ընկերներին և ընտանիքի անդամներին: Նա սա անում է, որպեսզի իր նկարներում ավելի լավ զարգացնի հոգեբանական ասպեկտները: «Ես ցանկանում եմ ցույց տալ, թե ինչպես է մարդն իրեն զգում այդ պահին ... ինձ համար սա ամենակարևոր բանն է»: Սակայն ինչպե՞ս է նա ստեղծում այդքան անհավանականորեն մանրակրկիտ և ռեալիստական ստեղծագործություններ: Գաղտնիքը կարծես ավելի շատ տարբեր գույների համադրության և շերտավորման մեջ է, այլ մանրամասները երկրորդական են:
















