1in.am-ը գրում է.
11 երկրի արտգործնախարարներ ՄԱԿ-ի շրջանակներում ստորագրել են հռչակագիր սեռական փոքրամասնությունների խտրականության դեմ, հաղորդում է կազմակերպության կայքը:
Այսպիսով ՄԱԿ-ը հաստատել է յուրաքանչյուր մարդու իրավունքները պաշտպանելու հակվածությունը՝ անկախ նրա սեռական ուղղվածությունից: ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսվիստիտ) ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության մասին հռչակագիրը ստորագրել են Արգենտինան, Բրազիլիան, Խորվաթիան, Սալվադորը, Ֆրանսիան, Իսրայելը, Ճապոնիան, Նիդերլանդները, Նոր Զելանդիան, Նորվեգիան և ԱՄՆ-ը:
ՄԱԿ-ի տվյալներով՝ աշխարհի առնվազն 76 երկրում քրեական պատասխանատվություն է նախատեսվում հասուն մարդկանց միջև փոխադարձ համաձայնությամբ միասեռական հարաբերությունների համար:
«Որոշ երկրներում իրավիճակը, ըստ երևույթին, ավելի է վատանում, այլ ոչ թե լավանում: Ինչպես գիտեք, միայն անցած տարի արևելաեվրոպական և աֆրիկյան մի քանի երկրներում առաջարկվել կամ ընդունվել են նոր հետընթաց օրենքներ»,- ասել է մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Նավի Փիլեյը: