Tert.am-ը գրում է․
Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Ռալֆ Հարլեմանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։ Նրան խիստ բողոքի նոտա են հայտնել Գերմանիայի նախագահի կողմից սոցցանցում Արցախի դրոշի հրապարակման առնչությամբ, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Հիշեցնենք, որ տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել Արցախի դրոշով և անդրադարձել արցախահայության թեմային։
Հրապարակմանը կից տեքստում նախագահը մասնավորապես նշել է, որ Լեռնային Ղարաբաղը բնակեցված էր հիմնականում հայերով։
Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2025/03/31/artsakh/4226830
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել