Գերմանիայի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին հաղորդում է Արմենպրեսը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ժամանել է Հայաստան:
Մարտի 30-ից ապրիլի 2-ը տարածաշրջանային այցի շրջանակում նա կլինի Հայաստանում և Ադրբեջանում։ Այս մասին ավելի վաղ հայտնել էր Գերմանիայի նախագահականի աշխատակազմը։ Նշվել էր, որ սա երկու երկրներ դաշնային նախագահի առաջին այցն է։ Երևանում նախատեսվում է Շտայնմայերի հանդիպումը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/hy/article/1215841
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



