Հարգելի գյումրեցիներ, վաղ առավոտից շարունակվում են բռնաճնշումներն իմ թիմի նկատմամբ։ Այս պահի դրությամբ մեր թիմակից ավագանու անդամության թեկնածուների և աջակիցների մեքենաները որտեղից պատահի կանգնեցնում են՝ կամ վարորդով, կամ առանց վարորդի տանում են անհայտ ուղղությամբ։
Քիչ առաջ տեղեկացանք, որ առևանգել են մեր դաշինքի ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանին՝ բռնի ուժով։
Ընտրատեղամասերից մասսայական բողոքներ է ստանում մեր գրասենյակը՝ ինձ ընտրել ցանկացողների կողմից, որ տեղամասերում չեն տրամադրում 8-րդ քվեաթերթիկը։
Արդեն կանխատեսում եմ քայլերի հաջորդականությունը՝ առաջիկա ժամերին ինչ են անելու։
Իշխանություննե՛ր, համոզված եմ, որ ձեր ռեսուրսները չի բավականացնելու բոլոր գյումրեցիներին ձերբակալելու՝ մինչև 20։00-ն։
Սիրելի՛ թիմակիցներ, աջակիցներ, դուխներդ տեղը պահեք, ամեն ինչ լավ է լինելու, սիրելի՛ գյումրեցիներ, մեզ հալածում են, մենք ժպտում ենք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել