Starnews.am-ը գրում է․

Այսօր ներկայացրել էինք ռեփեր Սուպեր Սաքոյի ինստագրամյան սթորին, որտեղ վերջինիս ձեռնաշղթաներ էին ամրացնում ոսստիկանները: Այս տեսանյութը տարածվել էր ողջ համացանցով: Լուրեր էին պտտվում, որ միգուցե կադրերը նոր տեսահոլովակից են, մյուսները այլ վարկածներ ունեին:

StarNews-ը կապ հաստատեց Սուպեր Սաքոյի մենեջերի` Լիլիթ Գալստյանի հետ, ով մեզ հետ զրույցում մանրամասներ փոխանցեց:

Պարզվում է` դեպքն իրական է: ԱՄՆ-ում Ոստիկանությունը կանգնեցրել է Սուպեր Սաքոյի ավտոմեքենան`զենք ստուգելու նպատակով: Ռեփերի մոտ զենք է եղել:

«Ոստիկանները ռեփերի մոտ զենք են հայտնաբերել, որից հետո էլ տեսել են փաստաթղթերը, ըստ որոնց` Սուպեր Սաքոն ունի զենք կրելու իրավունք»,- StarNews-ի հետ զրույցում նշեց ռեփերի մենեջերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել