Թաիլանդի վարչապետ Ֆեթոնգ Թան Շինավատրան Բանգկոկում արտակարգ դրություն է հայտարարել հարևան Մյանմարում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Չինաստանի սեյսմոլոգիական գործակալությունը երկրաշարժի ուժգնությունը գնահատել է 7,9 մագնիտուդ։ Ցնցումները զգացվել են Չինաստանում և Թաիլանդում։

Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում, մասնավորապես, կառուցվող շենք է փլուզվել, փլատակներում 43 մարդ է մնացել:

Բարձրահարկ շենքերում բնակվողներին կոչ են արել լքել իրենց տները: Անմիջապես դեպքի վայր ժամանած փրկարարները կոչ են արել բնակիչներին մնալ բաց երկնքի տակ։ Հիվանդները տարհանվել են հիվանդանոցներից և տեղավորվել փողոցներ՝ շենքերից հեռու: Առայժմ զոհերի մասին տեղեկություններ չկան։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ  Մյանմարում 7,7 և 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկու անընդմեջ ցնցումներ են գրանցվել: Դրանք զգացվել են նաև Բանգլադեշում, Հնդկաստանում, Թաիլանդում, Լաոսում և Չինաստանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել