Henaran.am-ը գրում է.
ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում ՀՀ նախագահի կողմից առաջադրված ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանն այսօր Ազգային ժողովում հանդիպում ունեցավ ՕԵԿ եւ ՀԱԿ խմբակցությունների հետ։
Լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ թեկնածուն ներկայացրել է իր կենսագրությունը, իր մոտեցումները, գործունեության սկզբունքները, որից հետո իրենք բարձրացրել են քաղաքացիներին հուզող հարցեր։ Առաջին հարցը, Զուրաբյանի խոսքով, ՛՛Մարտի մեկի՛՛ չբացահայտված սպանությունների առնչությամբ է: ՛՛Մարտի մեկից հետո ամիսներ շարունակ եղել են դատավարություներ, եղել են քաղաքական հետապնդումներ և կայացվել է անարդար վճիռ, մեղավորները պիտի պատժվեն՛՛:
Երկրորդը, ՀԱԿ խմբակցության ղեկավարի խոսքով՝ ՛՛Տիգրան Առաքելյանի և երեք այլ քաղբանտարկյալների գործն էր՛՛,- ասաց պատգամավորը:
Անդրադարադձ է կատարվել նաև օֆշորային գործին: ՛՛Կոնկրետ անդրադաարձել ենք Տիգրան Սարգսյանի օֆշորային սկանադալի գործին, Միհրան Պողոսյանի գործին, որ ինքն իր հիմնդրած ՍՊԸ-ի պետական միջոցով մեքենաներ է առել՛՛,-տեղեկացրեց Զուրաբյանը:
Ինչ է պատասխանել Կոստանյանը. ՛՛Լինելով գրագետ իրավաբան՝ ինքն ընդամենն ասել է, որ այս բոլոր հարցերը պետք է ուսումնասիրվեն։ Նա ասաց, որ բոլոր այս խնդիրներին ծանոթ է միայն լրատվամիջոցների հրապարակումներից և չի կարող իր անելիքները հիմնել հրապարակումների վրա, ինչը հասկանալի է։
Չգիտեմ մենք դեռ պետք է տեսնենք, ինչպիսին պետք է լինի քվեարկությունը, չնայած մենք չենք էլ կասկածում, որ հարցը վճռված չէ, որովհետև մենք չենք ապրում դեմոկրատական երկրում, հարցը վճռված է, Կոստանյանը կլինի գլխավոր դատախազ՛՛։
Զուրաբյանը շեշտեց, որ Կոստանյանը բոլոր առումներով ու որակներով ավելի ընդունելի մարդ է, քան Աղվան Հովսեփյանը, սակայն իրենց համար կարևորն այն է, թե ինչ համակարգում է աշխատում Կոստանյանը: