
Իշխանափոխությունից հետո ՔՊ-ի շարքերը համալրած Ահարոն Խաչատրյանը մարզի հեղինակությունների կամակատարն էր դարձել, բանն այն է, որ փեսան՝ դստեր ամուսինը, քրեական հեղինակություններ Բանդուրյան եղբայրների տղաներից է՝ Մինասյան Ռոմիկը։ Անգամ լուրեր կան, որ այս շղթան կապ ունի Էջմիածնում տեղի ունեցած սպանության հետ։ Մեզ ասացին, որ այդ մասին նաեւ իշխանությունն է տեղյակ, ուղղակի Բանդուրյաններն ընդդիմություն չեն, որ թեւերը ոլորեն եւ հեշտուհանգիստ բանտ տանեն: Հակառակը` ամռանը Սեւանում կատարված սպանությանը մասնակցած Լեւոն Բանդուրյանին վերջերս դատարանը կալանքից ազատեց` տնային կալանք սահմանելով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել