
ՔՊ-ն կողմ կքվեարկի Տարոն Մարգարյանին և Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու՝ գլխավոր դատախազի միջնորդություններին: Այս մասին լրագրողներին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը
«Խմբակցությունը քննարկեց և որոշում կայացրեց համաձայնություն տալ գլխավոր դատախազի միջնորդությանը և, ըստ էության, չխոչընդոտել արդարադատության իրականացմանը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանը մեղադրվում է կաշառք տալու մեջ, իսկ Տարոն Մարգարյանը՝ փողերի լվացման:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել