
Գյումրիում իշխանական ապօրինությունների պատճառը պարզ է. վստահելի աղբյուրից ստացած տեղեկատվության համաձայն, նախօրեին ՔՊ-ում ամփոփվել են Գյումրիում կայանալիք ընտրությունների ավարտական սոցհարցումների արդյունքները, համաձայն որոնց Սարիկն ուներ ընդամենը 22% ձայն։
Նիկոլի ԱԺ երեկվա պահվածքն էլ էր ինչ-որ չափով պայմանավորված այդ տեղեկատվությամբ։ Ասում են՝ «ասֆալտին փռելու ու պատերին ծեփելու» խոստում երեկ նա նաև Գյումրու ընտրությունների պատասխանատուներին է տվել։ Ինչպես ասվում է հայտնի հումորային սկեչի մեջ՝ «ուրիշ հերոսի անուն չգիտի»։
Նորմալ է։ Գյումրին այս իշխանություններից ազատվելու լավ շանս է։ Այնտեղից իսկապես կարող է մեծ գործընթաց սկսվել։ Մնում է՝ այդ շանսը լավ օգտագործել։ Հուսով եմ՝ գյումրեցիները հասկանում են պահի լրջությունը և կիրակի օրը ցույց կտան, թե իրականում ով ում է «պատերին ծեփելու»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HrantBek/posts/pfbid0DZrhfkGw62aEqUCck9s37NFMdj4Uogm7rMQ1h22CffaxtN6VvwzqSXXKmkrmsobSl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել