Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 7-ակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Ալեքսանյանը սոցիալական ցանցերում արած գրառումով հերքել է լուրերը, թե Գյումրիում մասնակցել է թեկնածուներից մեկի քարոզարշավին։

«Անկեղծ ասած, իմ այս երկար ու ձիգ տարիների ընթացքում, ես երբեք չեմ մասնակցել որեւէ քարոզարշավի, իմ սպորտային նկարագիրը կոփել է նաեւ կամքս, ես զբաղվում եմ իմ գործով։

Նկարի հետ կապված կասեմ, որ սույն թվականի մարտի 11-ին, երբ քարոզարշավը դեռ չէր մեկնարկել, ՏԿԵ նախարարը Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի հետ այցելել են Գյումրի՝ իմ անվան սպորտային համալիրի շինարարական աշխատանքներին և խնդիրներին ծանոթանալու»,- գրել է ըմբիշը։

Արթուր Ալեքսանյանը ապրիլի 7-13-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել